Մասնագիտական վերապատրաստման այց Գերմանիա

Թանգարանային կրթության կենտրոնի և Գերմանիայի թանգարանների ասոցիացիայի միջև 2016թ. նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի տարբեր թանգարաններից ընտրված մասնագետների խումբը հնարավորություն կստանա ս.թ. հուլիսի 4-10-ը  վերապատրաստման դասընթաց անցնել Գերմանիայի դաշնության թանգարաններում: Ուսումնական այցի նպատակն է թանգարանային կրթության ոլորտում ներգրավված մասնագետներին ներկայացնել գերմանական թանգարաններում ընտանեկան այցելության խրախուսման, երիտասարդներին թանգարան ներգրավելու, մեծահասակների և տարեց այցելուների հետ աշխատանքի,[…]

Թանգարանային ցուցադրություն․ նախագծում և դիզայն

«Թանգարանային ցուցադրություն․ նախագծում և դիզայն» Դասընթաց-վարժանք Ապրիլի 5 – 9, 2017թ․ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեն ՀՀ մշակույթի նախարարության, Սմիթսոնյան Ինստիթյուշնի կողմից իրականացվող և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ ս.թ ապրիլի 5-9-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպում է «Թանգարանային ցուցադրություն․ նախագծում և դիզայն» խորագրով դասընթաց-վարժանքը թանգարանային ցուցադրությունների կազմակերպման ոլորտում ընդգրկված հայ[…]

Եվրոպական թանգարանների ցանցի (ՆԵՄՕ) գործադիր խորհրդի հանդիպում և վարպետաց դաս

2014թ. սկասծ Թանգարանային կրթության կենտրոնը անդամակցում է ՆԵՄՕ-ին ասոցացաված գործընկերության շրջանակներում: Անդամակցելով նման հեղինակավոր կառույցի Թանգարանային կրթության կենտրոնը հնարավորություն է ունենում ոչ իայն մասնակցելու մասնագիտական կարևոր հանդիպումների, այլև՝ ստանալ ոլորտին վերաբերվող մասնագիտական խորհրդատվություն և գրականություն՝ ՀՀ թանգարանների մասնագետների շրջանում տարածելու նպատակով: 2015թ. մայիսին Գերմանիայի Համբուրգ քաղաքում ՆԵՄՕ-ի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան մասնաճյուղի[…]

Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի 2016թ. հաշվետվություն

Հարգելի անդամներ, Սիրով հրավիրում ենք մասնակցելու Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի 2016թ. ընդհանուր ժողովին Օրակարգում՝ 2016թ․կատարած աշխատանքների հաշվետվություն և նոր խորհրդի կազմի ընտրություն։ Հանդիպումը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 5-ին, ժամը՝ 15:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (Արշակունյաց 28): Բոլոր անդամների ներկայությունը խիստ ցանկալի է։ Հարգանքներով՝ Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի խորհուրդ

Թանգարան, կրթություն և ներգրավում

«Թանգարան, կրթություն և ներգրավում» խորագրով փորձի փոխանակման եռօրյա դասընթաց-վարժանքի Հոկտեմբերի 26-28, 2016, Երևան Բրիտանական թանգարանի ամենամյա միջազգային վերապատրաստման ծրագրի շրջանակներում և այդ ծրագրին 2014-2015թթ․ մասնակցություն ունեցած մասնագետների՝ Հայկ Մկրտչյանի, Մարինե Մկրտչյանի և Դավիթ Պողոսյանի նախաձեռնությամբ 2016թ. հոկտեմբերի 26-28-ը Երևանում անցկացվելու է «Թանգարան, կրթություն և ներգրավվում» խորագրով փորձի փոխանակման եռօրյա դասընթաց-վարժանք։ Դասընթաց-վարժանքի նպատակն է թանգարանային կրթության[…]

Մեդիան և թանգարանները

«Մեդիան և թանգարանները» դասընթաց-վարժանք Սեպտեմբերի 26-28, 2016 Երևան 2016թ-ի սեպտերմբերի 26-28-ին Թանգարանային կրթության կենտրոնը Ինտերնյուս մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի և ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կազմակերպում են «Մեդիան և թանգարանները» խորագրով եռօրյա դասընթաց-վարժանքի՝ Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար։ Դասընթացն ավանդական և ժամանակակից մեդիա հարթակների մասին է, որոնք այսօր այցելուների հետ հաղորդակցվելու կարևոր[…]

Վարպետաց դաս ՀՀ թանգարանների աշխատակիցների համար

Եվրոպական թանգարանների հաջողված ծրագրերի ներկայացում ՀՀ թանգարանների աշխատակիցների համար Եվրոպական թանգարանների ցանցի (ՆԵՄՕ) խորհրդի անդամների կողմից   2016թ. սեպտեմբերի 13-ին Թանգարանային կրթության կենտրոնը և Եվրոպական թանգարանների կազմակերպությունը /ՆԵՄՕ/ կազմակերպում են վարպետաց դաս Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար, որի նպատակն է մեր թանգարանների մասնագետներին ծանոթացնելու Եվրոպական թանգարանների հաջողված ծրագրերին: Վարպետաց դասն անցկացվելու է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ս.թ.[…]

ԻԿՕՄ-ի 24րդ Գլխավոր Վեհաժողով, Հուլիսի 3-9, Միլան, Իտալիա

Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող Հայկ Մկրտչյանը աշխատանքային այցով գտնվում էր Միլանում: Այցելության նպատակն էր մասնակցել հուլիսի 3-9-ը կայացած Թանգարանների միջազգային խորհրդի գլխավոր վեհաժողովին: Վեհաժողովի օրերի շրջանակներում Թանգարանային կրթության կենտրոնը աշխատանքային հանդիպում ունեցավ Եվրոպական թանգարանների կազմակերպության/ՆԵՄՕ/ գործադիր խորհրդի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու սեպտեմբերին Երևանում կայանալիք խորհրդի նիստի և մեկօրյա դասընթաց-վարժանքի մանրամասները: ՆԵՄՕ-ին ներկայացվեծ Կենտրոնի կողմից իրականացված միջոցառումների,[…]

ԴՈՄԻԿ

Շարունակվում է <<Հայկական Կարիտաս>> հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացվող <<Դոմիկ>>արվեստային նախագիծը:Այս ծրագրի իրականացման նպատակներից է ժամանակակից արվեստի միջոցով փորձել Շիրակի մարզի հետսովետական և հետերկրաշարժյան ներկա իրավիճակում գտնվող քաղաքների և գյուղերի սոցիալ-կրթական-հոգեբանական ոլորտի խնդիրների լուծման տարբերակներ առաջարկել: ԴՈՄԻԿ Ժամանակավոր կեցության համար նախատեսված տնակները Գյումրիում, սկսած 1988 թվականից ,վերածվել են տարիների ընթացքում աստիճանաբար կազմավորվող ինքնության. այդ գործընթացը քաղաքին[…]

«Կրթական ծրագրերի կազմակերպումը թանգարանում» դասընթաց-վարժանք

«Կրթական ծրագրերի կազմակերպումը թանգարանում» դասընթաց-վարժանք Մայիսի 11-13, 2016, Երևան 2016թ. Մայիսի 11-13-ը Թանգարանային կրթության կենտրոնը համագործակցելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ կազմակերպեց «Կրթական ծրագրերի կազմակերպումը թանգարանում» խորագրով դասընթաց-վարժանք Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար: Դասընթացը վարեցին Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության թանգարանի տնօրեն, ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի փորձագետ Ալվարդ Գրիգորյանը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Աստղիկ Մարաբյանը։ Վերջիններս հեղինակել[…]