Թանգարան, կրթություն և ներգրավում

«Թանգարան, կրթություն և ներգրավում» խորագրով փորձի փոխանակման եռօրյա դասընթաց-վարժանքի Հոկտեմբերի 26-28, 2016, Երևան Բրիտանական թանգարանի ամենամյա միջազգային վերապատրաստման ծրագրի շրջանակներում և այդ ծրագրին 2014-2015թթ․ մասնակցություն ունեցած մասնագետների՝ Հայկ Մկրտչյանի, Մարինե Մկրտչյանի և Դավիթ Պողոսյանի նախաձեռնությամբ 2016թ. հոկտեմբերի 26-28-ը Երևանում անցկացվելու է «Թանգարան, կրթություն և ներգրավվում» խորագրով փորձի փոխանակման եռօրյա դասընթաց-վարժանք։ Դասընթաց-վարժանքի նպատակն է թանգարանային կրթության[…]

Մեդիան և թանգարանները

«Մեդիան և թանգարանները» դասընթաց-վարժանք Սեպտեմբերի 26-28, 2016 Երևան 2016թ-ի սեպտերմբերի 26-28-ին Թանգարանային կրթության կենտրոնը Ինտերնյուս մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի և ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կազմակերպում են «Մեդիան և թանգարանները» խորագրով եռօրյա դասընթաց-վարժանքի՝ Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար։ Դասընթացն ավանդական և ժամանակակից մեդիա հարթակների մասին է, որոնք այսօր այցելուների հետ հաղորդակցվելու կարևոր[…]

Վարպետաց դաս ՀՀ թանգարանների աշխատակիցների համար

Եվրոպական թանգարանների հաջողված ծրագրերի ներկայացում ՀՀ թանգարանների աշխատակիցների համար Եվրոպական թանգարանների ցանցի (ՆԵՄՕ) խորհրդի անդամների կողմից   2016թ. սեպտեմբերի 13-ին Թանգարանային կրթության կենտրոնը և Եվրոպական թանգարանների կազմակերպությունը /ՆԵՄՕ/ կազմակերպում են վարպետաց դաս Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար, որի նպատակն է մեր թանգարանների մասնագետներին ծանոթացնելու Եվրոպական թանգարանների հաջողված ծրագրերին: Վարպետաց դասն անցկացվելու է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ս.թ.[…]

ԴՈՄԻԿ

Շարունակվում է <<Հայկական Կարիտաս>> հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացվող <<Դոմիկ>>արվեստային նախագիծը:Այս ծրագրի իրականացման նպատակներից է ժամանակակից արվեստի միջոցով փորձել Շիրակի մարզի հետսովետական և հետերկրաշարժյան ներկա իրավիճակում գտնվող քաղաքների և գյուղերի սոցիալ-կրթական-հոգեբանական ոլորտի խնդիրների լուծման տարբերակներ առաջարկել: ԴՈՄԻԿ Ժամանակավոր կեցության համար նախատեսված տնակները Գյումրիում, սկսած 1988 թվականից ,վերածվել են տարիների ընթացքում աստիճանաբար կազմավորվող ինքնության. այդ գործընթացը քաղաքին[…]

«Կրթական ծրագրերի կազմակերպումը թանգարանում» դասընթաց-վարժանք

«Կրթական ծրագրերի կազմակերպումը թանգարանում» դասընթաց-վարժանք Մայիսի 11-13, 2016, Երևան 2016թ. Մայիսի 11-13-ը Թանգարանային կրթության կենտրոնը համագործակցելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ կազմակերպեց «Կրթական ծրագրերի կազմակերպումը թանգարանում» խորագրով դասընթաց-վարժանք Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար: Դասընթացը վարեցին Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության թանգարանի տնօրեն, ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի փորձագետ Ալվարդ Գրիգորյանը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Աստղիկ Մարաբյանը։ Վերջիններս հեղինակել[…]

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ Վանաձորի կերպարվեստի թանգարանում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ՝ նվիրված համաշխարհային կերպարվեստի ներկայացուցիչների կյանքին ու ստեղծագործությանը: Զրույց-դասերն անց են կացնում թանգարանի գիտական բաժնի աշխատակիցները: Յուրքանչյուր դաս նախօրոք պլանավորվում է՝ նախատեսված տարբեր տարիքային ու մասնագիտական ուղղվածության լսարանի համար: Դասերին մասնակցում են հիմնականում աշակերտներ, ուսանողներ, անհատ այցելուներ: Դասերի ավարտից հետո տեղի են ունենում ակտիվ զրույց-քննարկումներ, ներկայացված աշխատանքների[…]

«Կրթական ծրագրերի կազմակերպումը թանգարանում» դասընթաց-վարժանք

«Կրթական ծրագրերի կազմակերպումը թանգարանում» դասընթաց-վարժանք 2016թ. մայիսի 10-12-ը Թանգարանային կրթության կենտրոնը Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի, ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան մասնաճյուղի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի աջակցությամբ  կազմակերպում է «Կրթական ծրագրերի կազմակերպումը թանգարանում» խորագրով եռօրյա դասընթաց-վարժանք՝ Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար։ Դասընթացը վարելու են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության թանգարանի տնօրեն, ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի փորձագետ Ալվարդ Գրիգորյանը և Գաֆէսճեան[…]

2014-2017թթ․ գործունեության հաշվետվություն և “Կրթությունը Թանգարանում” ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդես

2016թ․ ապրիլի 2-ին կայացավ Թանգարանային կրթության կենտրոնի գործունեության և “Կրթությունը Թանգարանում” ուսումնամեթոդական ձեռնարկի պաշտոնական շնորհանդեսը։ Շնորհանդեսի ընթացքում Կենտրոնի ծրագրերի համակարգող Հայկ Մկրտչյանը ներկայացրեց 1,5 տարվա ընթացքում կատարված աշխատանքերի հաշվետվությունն ու առաջիկա ծրագրերը։ Հաշվետվությունը հասանելի է կայքի “Գրադարան” բաժնում։        “Կրթությունը Թանգարանում” ուսումնամեթոդական ձեռնարկը հեղինակել են Թանգարանային կրթության կենտրոնի խորհրդի անդամներ Ալվարդ Գրիգորյանն ու Աստղիկ[…]