«Կրթական ծրագրերի կազմակերպումը թանգարանում» դասընթաց-վարժանք

«Կրթական ծրագրերի կազմակերպումը թանգարանում»

դասընթաց-վարժանք

2

© Կրթական ծրագիր «Գարնանային կառնավալ» Գաֆէսճեան արվեստի կենտրոն

2016թ. մայիսի 10-12-ը Թանգարանային կրթության կենտրոնը Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի, ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան մասնաճյուղի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի աջակցությամբ  կազմակերպում է «Կրթական ծրագրերի կազմակերպումը թանգարանում» խորագրով եռօրյա դասընթաց-վարժանք՝ Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար։

Դասընթացը վարելու են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության թանգարանի տնօրեն, ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի փորձագետ Ալվարդ Գրիգորյանը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանրային ծրագրերի գծով փոխտնօրեն Աստղիկ Մարաբյանը։ Վերջիններս հեղինակել են «Կրթությունը թանգարանում» ձեռնարկը:

Դասընթացը տեղի կունենա Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 1-ն է: Դասընթացի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ կից հղումով:

Շնորհակալ ենք համագործակցության համար:

Հարգանքով`

Հայկ Մկրտչյան

Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող

«Կրթական ծրագրերի կազմակերպումը թանգարանում» դասընթաց-վարժանքի մասնակցության հրավեր

Մասնակցության հայտ