2014-2017թթ․ գործունեության հաշվետվություն և “Կրթությունը Թանգարանում” ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդես

2016թ․ ապրիլի 2-ին կայացավ Թանգարանային կրթության կենտրոնի գործունեության և “Կրթությունը Թանգարանում” ուսումնամեթոդական ձեռնարկի պաշտոնական շնորհանդեսը։ Շնորհանդեսի ընթացքում Կենտրոնի ծրագրերի համակարգող Հայկ Մկրտչյանը ներկայացրեց 1,5 տարվա ընթացքում կատարված աշխատանքերի հաշվետվությունն ու առաջիկա ծրագրերը։ Հաշվետվությունը հասանելի է կայքի “Գրադարան” բաժնում։

IMG_5032   12717865_1274271725920922_2923000409222648277_n   12920369_1274271889254239_5630780932842837500_n

“Կրթությունը Թանգարանում” ուսումնամեթոդական ձեռնարկը հեղինակել են Թանգարանային կրթության կենտրոնի խորհրդի անդամներ Ալվարդ Գրիգորյանն ու Աստղիկ Մարաբյանը։ Ձեռնարկը ներկայացնում է Հայաստանի տարբեր թանգարանների կրթական ծրագրերի փորձը։ Մեթոդական ձեռնարկների հրատարակությունը  Թանգարանային կրթության կենտրոնի առաքելության կարևոր բախադրիչներից մեկն է։

Շնորհանդեսը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։

12439283_1274269515921143_4052952339601325168_n   12524371_1274271559254272_1993263346539265681_n   12592600_1274271135920981_5965346185457985560_n