Վարպետաց դաս ՀՀ թանգարանների աշխատակիցների համար

Եվրոպական թանգարանների հաջողված ծրագրերի ներկայացում ՀՀ թանգարանների աշխատակիցների համար Եվրոպական թանգարանների ցանցի (ՆԵՄՕ) խորհրդի անդամների կողմից

 

2016թ. սեպտեմբերի 13-ին Թանգարանային կրթության կենտրոնը և Եվրոպական թանգարանների կազմակերպությունը /ՆԵՄՕ/ կազմակերպում են վարպետաց դաս Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար, որի նպատակն է մեր թանգարանների մասնագետներին ծանոթացնելու Եվրոպական թանգարանների հաջողված ծրագրերին:

Վարպետաց դասն անցկացվելու է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ս.թ. սեպտեմբերի 13-ին ժամը 13.30-ից մինչև 16.30-ը հաջորդական թարգմանությամբ:

Վարպետաց դասի օրակարգը հետևյալն է.

  • 13.30 – 13.55 – Սոֆյա Ցիլիդու – Կրթության, կրոնի, սպորտի և մշակույթի նախարարություն, Հունաստան – Հունական թանգարանների կրթական ծրագրերն ու դպրոցների հետ տարվող աշխատանքը
  • 14.00 – 14.25 – Սիբե Վայդե – Նիդերլանդների թանգարանների ասոցիացիայի տնօրեն – Հոլանդական թանգարանների մուտքի միասնական քարտ – ինչպե՞ս ստեղծել և ի՞նչ հնարավորություններ է տալիս
  • 15.00 – 15.25 – Անյա Շալուշկե – Գերմանիայի թանգարանների ասոցիացիայի տնօրեն – Մասնագետների միասնական աշխատանքը Գերմանիայի թանգարանների աոցիացիայի շրջանակներում
  • 15.30 – 15.55 – Մարգհերիտա Սանի – Բոլոնիայի մշակութային ժառանգության ինստիտուտ, Իտալիա – Մշակութային ժառանգության բաշխում: Ինչպե՞ս քաղաքացիներին մասնակից դարձնել մշակութային ժառանգության կառավարման գործընթացին
  • 16.00 – 16.20 – Դավիթ Վուլամե – Շվեյցարիայի թանգարանների ասոցիացիայի տնօրեն – Սերունդների երկխոսությանն ուղղված ծրագրեր Շվեյցարիայի թանգարաններում. դպրոցականներից մինչև տարեց այցելուներ
  • 16.20 – 16.40 – Դրագոս Նեամու – Ռումինական թանգարանների ցանցի տնօրեն – Թանգարանների գիշեր միջոցառումը որպես սոցիալ-մշակութային կարևոր իրադարձություն

Դասընթացն իրականացվում է Թանգարանային կրթության կենտրոնի, ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության օժանդակությամբ։