Ներառական կրթությունը թանգարաններում. թանգարան առանց սահմանների

Հարգելի Գործընկերներ,

2018թ. ապրիլի 4-6-ը Թանգարանային կրթության կենտրոնի կողմից կազմակերպվում է «Ներառական կրթությունը թանգարանում. թագարան առանց խոչնդոտների» դասընթացը ՀՀ թանգարանների աշխատողների համար:

Դասընթացը նպատակ ունի տեղի մասնագետներին ծանոթացնել թանգարանը հատուկ կարիքներ ունեցող այցելուների համար ավելի հասանելի դարձնելու հնարավորություններին, ներկայացնել տեխնիկական առավելագույն և նվազագույն միջոցներով թանգարանը ավելի հասանելի դարձնելու մեթոդներին, ինչպես նաև թանգարաններում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ներգրավման և հաղորդակից դարձնելու հաջողված օրինակներին: Փորձագետը ներկայացնելու է հատուկ կարիքներ ունեցող այցելուների հետ աշխատելու օրինակները՝ շեշտադրում անելով կույր և տեսողության խանգարումներ ունեցող այելուների հետ տարվող աշխատանքներին: Դասընթացը վարելու է լեհ փորձագետ Մարեկ Յակուբովսկին։

Դասընթացի աշխատանքային լեզուն ռուսերենն է:

Դասընթացին դիմելու վերջնաժամկետը մարտի 26-ն է:

Դասընթացը կազմակերպվում է Թանգարանային կրթության կենտրոնի կողմից՝ ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ:

Դասընթացի կազմակերպմանը աջակցում են Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտը:

Ներառական կրթությունը թանգարաններում. թանգարան առանց խոչնդոտների_մասնակցության պայմաններ

Մասնակցության հայտ_Թանգարան առանց խոչնդոտների

 

Լրացուցիչ տեղեկությունների համար

Հայկ Մկրտչյան

Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող

+374 93 446799