Մեդիան և թանգարանները

«Մեդիան և թանգարանները» դասընթաց-վարժանք

Սեպտեմբերի 26-28, 2016

Երևան

2016թ-ի սեպտերմբերի 26-28-ին Թանգարանային կրթության կենտրոնը Ինտերնյուս մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի և ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կազմակերպում են «Մեդիան և թանգարանները» խորագրով եռօրյա դասընթաց-վարժանքի՝ Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար։

Դասընթացն ավանդական և ժամանակակից մեդիա հարթակների մասին է, որոնք այսօր այցելուների հետ հաղորդակցվելու կարևոր գործիք են դարձել թանգարաններում։ Այն օգնելու է մասնակիցներին ավելի լավ ճանաչել տարբեր մեդիա հարթակների  հնարավորությունները և ավելի արդյունավետ օգտագործել դրանք ի նպաստ թանգարանների։
Մասնակիցները  կհամալրեն մեդիայի հետ աշխատելու իրենց գիտելիքները, ինչպես նաև՝ ձեռք կբերեն լրացուցիչ  հմտություններ  թանգարաններին վերաբերող տեղեկատվությունն առցանց հարթակներում առավել ուշագրավ ներկայացնելու համար։ Տեսական պրեզենտացիաներին զուգահեռ կլինեն նաև գործնական առաջադրանքներ և քննարկումներ;

Դասընթացն անցկացվելու է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Դիմումների վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է:

Մանրամասների համար խնդրում ենք ուղարկել հաղորդագրություն կամ զանգահարել

+374 10 601016

+374 93 446799

Հայկ