Մասնագիտական վերապատրաստման այց Գերմանիա

Թանգարանային կրթության կենտրոնի և Գերմանիայի թանգարանների ասոցիացիայի միջև 2016թ. նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի տարբեր թանգարաններից ընտրված մասնագետների խումբը հնարավորություն կստանա ս.թ. հուլիսի 4-10-ը  վերապատրաստման դասընթաց անցնել Գերմանիայի դաշնության թանգարաններում: Ուսումնական այցի նպատակն է թանգարանային կրթության ոլորտում ներգրավված մասնագետներին ներկայացնել գերմանական թանգարաններում ընտանեկան այցելության խրախուսման, երիտասարդներին թանգարան ներգրավելու, մեծահասակների և տարեց այցելուների հետ աշխատանքի, նորագույն տեխնոլոգիաների կիրառման, կամավորների ներգրավման լավագույն փորձի օրինակները, քննարկել հայկական թանգարանների նման փորձառությունը, կազմել և զարգացնել համատեղ նոր նախագծեր ։

Ուսումնական այցը բաղկացած է լինելու տեսական և գործնական պարապմունքներից, մասնավորապես՝ եռօրյա ինտենսիվ դասընթացներ վերոնշյալ թեմաների շրջանակներում, հանձնարարություններ, այցելություններ թանգարաններ, քննարկումներ: Այցի գործնական հատվածը, թանգարանների և դասավանդող մասնագետների ընտրությունը իրականացնելու և համակարգելու է Գերմանական թանգարանների ասոցիացիան:

 

Ովքե՞ր կարող են դիմել

Դիմել կարող են ՀՀ բոլոր թանգարանների կրթական ծրագրերով զբաղվող մասնագետները: Մասնակցության մասին վերջնական որոշում կկայացնի Թանգարանային կրթության կենտրոնի խորհրդը  ՝ հիմնվելով.

  • դիմորդի մասնակցության հիմնավորման (ներկայացվում է հայտում)
  • մասնագիտական պատրաստվածության
  • վերջին տարիներին գիտակրթական գործունեության
  • հարցազրույցի արդյունքների վրա

Ինչպե՞ս կարող եք դիմել

Մասնակցելու համար անհրաժեշտ է educationinmuseum@gmail.com  էլ. հասցեին ուղարկել մասնակցության լրացված հայտը և CV  մինչև ս.թ. մարտի 25-ը ներառյալ (ժամը 1700): Դիմորդները արդյունքների մասին կտեղեկացվեն ս.թ. մարտի 30-ին:

Դասընթացն իրականացվում է Թանգարանային կրթության կենտրոնի գործունեության շրջանակներում ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Մասնակցության հայտը ներբեռնելու համար սեղմել այստեղ՝

http://museumedu.am/wp-content/uploads/2017/03/Այց-Գերմանիա_Մասնակցության-հայտ.doc