«Կրթական ծրագրերի կազմակերպումը թանգարանում» դասընթաց-վարժանք

«Կրթական ծրագրերի կազմակերպումը թանգարանում» դասընթաց-վարժանք

Մայիսի 11-13, 2016, Երևան

2016թ. Մայիսի 11-13-ը Թանգարանային կրթության կենտրոնը համագործակցելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ կազմակերպեց «Կրթական ծրագրերի կազմակերպումը թանգարանում» խորագրով դասընթաց-վարժանք Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար: Դասընթացը վարեցին Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության թանգարանի տնօրեն, ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի փորձագետ Ալվարդ Գրիգորյանը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Աստղիկ Մարաբյանը։ Վերջիններս հեղինակել են «Կրթությունը թանգարանում» ուսումնամեթոդական ձեռնարկը:

IMG_5267        IMG_0337

Դասընթաց-վարժանքի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել թանգարանի կրթական ծրագրերի նախագծման և իրականացման հիմնական քայլերին, ինչպես նաև լսարանի՝ մասնավորապես դպրոցականների և մեծահասակների հետ աշխատանքի առանձնահատկություններին, ինչպես նաև ներկայացնել Հայաստանի թանգարաններում իրականացվող կրթական ծրագրերը: Դասընթացին մասնակցել են 25 մասնագետներ ՀՀ 7 մարզերից և Երևանից, որոնց մեծ մասը երբևէ չէր մասնակցել մասնագիտական գործունեությանն ուղղված դասընթացի: Դասընթացի մասնակիցների ընտրության գործընթացը իրականացվել է տարբեր թանգարանների կողմից ներկայացված մասնակցության հայտի հիման վրա: Դասընթացի կազմակերպման նման ձևաչափը կիրառվել է առաջին անգամ և կլինի շարունակական գործընթաց:

IMG_5148  IMG_5171  IMG_5177

IMG_0359  IMG_5241

Դասընթացը անցավ  տեսական և գործնական պարապունքների, ակտիվ քննարկումների և հետաքրքիր հարցադրումների մթնոլորոտում: Հինգ աշխատանքային խմբերը 3 օրերի ընթացքում մշակեցին հետաքրքիր ծրագրերի  նախագծեր, մասնակցեցին կրթական ծրագրի իրականացման գործընթացին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում և Ռուսական արվեստի թանգարանում:

IMG_0349 IMG_5240  IMG_5474

IMG_5231  IMG_5550   IMG_5476

Դասընթացի վերջում մեկական մասնակից յուրաքանչյուր խմբից ներկայացրեց այն ցանկալի ծրահիրը, որի շուրջ աշխատել էին վերջին 3 օրերի ընթացքում:

IMG_0318   IMG_5533     IMG_5614

Դասընթացն իրականացվեց Թանգարանային կրթության կենտրոնի, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի և ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ։

IMG_5626