ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Վանաձորի կերպարվեստի թանգարանում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ՝ նվիրված համաշխարհային կերպարվեստի ներկայացուցիչների կյանքին ու ստեղծագործությանը: Զրույց-դասերն անց են կացնում թանգարանի գիտական բաժնի աշխատակիցները: Յուրքանչյուր դաս նախօրոք պլանավորվում է՝ նախատեսված տարբեր տարիքային ու մասնագիտական ուղղվածության լսարանի համար: Դասերին մասնակցում են հիմնականում աշակերտներ, ուսանողներ, անհատ այցելուներ: Դասերի ավարտից հետո տեղի են ունենում ակտիվ զրույց-քննարկումներ, ներկայացված աշխատանքների անհատական վերլուծություններ: Դասերի ընթացքում օգտագործվում են դիդակտիկ նյութեր՝ լուսանկարների, տեսաֆիլմերի տեսքով: Նախատեսվող ու արդեն իրականացված հանդիպումների մասին տեղեկատվություն է հրապարակվում թանգարանի ֆեյսբուքյան էջում:

Օգյուտ Ռոդեն   IMG_3385

IMG_3726   Վասիլի Տրոպինին