ԻԿՕՄ-ի 24րդ Գլխավոր Վեհաժողով, Հուլիսի 3-9, Միլան, Իտալիա

Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող Հայկ Մկրտչյանը աշխատանքային այցով գտնվում էր Միլանում: Այցելության նպատակն էր մասնակցել հուլիսի 3-9-ը կայացած Թանգարանների միջազգային խորհրդի գլխավոր վեհաժողովին:

Վեհաժողովի օրերի շրջանակներում Թանգարանային կրթության կենտրոնը աշխատանքային հանդիպում ունեցավ Եվրոպական թանգարանների կազմակերպության/ՆԵՄՕ/ գործադիր խորհրդի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու սեպտեմբերին Երևանում կայանալիք խորհրդի նիստի և մեկօրյա դասընթաց-վարժանքի մանրամասները: ՆԵՄՕ-ին ներկայացվեծ Կենտրոնի կողմից իրականացված միջոցառումների, դասընթացների, հետազոտությունների ամփոփ հաշվետվութոյւն և առաջարկվեց քննարկել մեկօրյա դասընթացի կազմակերպման մանրամասները: Դասընթաց-վարժանքի նպատակով Երևան են ժամանելու մասնագետներ Հունաստանից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Իտալիայից, Շվեյցարիայից ընդանուր առմամբ 6 մասնագետ: Կարծում ենք, որ սա կարևոր ձեռքբերում է Հայաստանում գործող Թանգարանային կրթության կենտրոնի գործունեության շրջանակներում և կխթանի մեր և ժամանող մասնագետների հետագա փոխգործակցությունը:

Ավելին իմանալու համար այցելեք Թանգարանային կրթության կենտրոնի կայքէջ www.museumedu.am

13654349_1057341111051234_4295294716305381351_n  13627208_1057341121051233_7119704780147812978_n