Թանգարանային ցուցադրություն․ նախագծում և դիզայն

«Թանգարանային ցուցադրություն․ նախագծում և դիզայն»

Դասընթաց-վարժանք
Ապրիլի 5 – 9, 2017թ․

Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեն ՀՀ մշակույթի նախարարության, Սմիթսոնյան Ինստիթյուշնի կողմից իրականացվող և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ ս.թ ապրիլի 5-9-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպում է «Թանգարանային ցուցադրություն․ նախագծում և դիզայն» խորագրով դասընթաց-վարժանքը թանգարանային ցուցադրությունների կազմակերպման ոլորտում ընդգրկված հայ մասնագետների համար:

Ամերիկյան կուրատորների ասոցիացիայի նախագահ Հելեն Էվանսի (Մետրոպոլիտեն թանգարան, ԱՄՆ), Ամանդա Մայենի (Բրիտանական թանգարան, Միացյալ Թագավորություն) և Էրիկ Քրիստիանսենի (Սմիթսոնյան թանգարաններ, ԱՄՆ) և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեից ընդգրկված փորձագետների կողմից անցկացվող մասնագիտական վերապատրաստման դասընթացը նպատակ ունի զարգացնել մեր թանգարանային ոլորտի աշխատակիցների հմտությունները ցուցադրությունների և ցուցահանդեսների կազմակերպման տարբեր փուլերի իրականացման գործընթացում:

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
Դիմել կարող են ՀՀ թանգարաններում աշխատող կամ այլ կազմակերպություններ ներկայացնող այն աշխատակիցները, համադրողները, կուրատորները, ովքեր ներգրավված են մշտական ցուցադրության և ժամանակավոր ցուցահանդեսների նախագծման և կազմակերպման աշխատանքներում: Մասնակիցների թիվը սահմանափակ է։ Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվելու են հավաստագրեր:

Ե՞ՐԲ ԵՎ ՈՐՏԵ՞Ղ Է ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԴԱՍԸՆԹԱՑ-ՎԱՐԺԱՆՔԸ
Դասընթաց-վարժանքը անցկացվելու է 2017թ․ ապրիլի 5-9-ը, Հայաստանի ազգային պատկերասրահում:

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ԴԻՄԵԼ
Բոլոր հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մարտի 15-ն է։
Դիմորդները հայտ կարող են տալ գրանցվելով առցանց, սեղմելով այստեղ`https://goo.gl/forms/P04X208apw7hcq3l2 ։
Հայտերի պատասխանները կտրվեն մինչև սույն թվականի մարտի 25-ը։

Կոնտակտային տվյալներ
+374 55 510840
icomarmenia@gmail.com