Եվրոպական թանգարանների ցանցի (ՆԵՄՕ) գործադիր խորհրդի հանդիպում և վարպետաց դաս

2014թ. սկասծ Թանգարանային կրթության կենտրոնը անդամակցում է ՆԵՄՕ-ին ասոցացաված գործընկերության շրջանակներում: Անդամակցելով նման հեղինակավոր կառույցի Թանգարանային կրթության կենտրոնը հնարավորություն է ունենում ոչ իայն մասնակցելու մասնագիտական կարևոր հանդիպումների, այլև՝ ստանալ ոլորտին վերաբերվող մասնագիտական խորհրդատվություն և գրականություն՝ ՀՀ թանգարանների մասնագետների շրջանում տարածելու նպատակով: 2015թ. մայիսին Գերմանիայի Համբուրգ քաղաքում ՆԵՄՕ-ի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան մասնաճյուղի մշակութային ծրագրերի համակարգող, Թանգարանային կրթության կենտրոնի խորհրդի անդամ Անահիտ Մինասյանը առաջարկեց ՆԵՄՕ-ի խորհրդի հերթական հանդիպումը կազմակերպել Երևանում, որը կուղեկցվեր նաև ՆԵՄՕ-ի խորհուրդը ներկայացնող տարբեր եվրոպական երկրների թանգարանների հաջողված ծրագրերի ներկայացմամբ:

14238314_1240251509360877_1727098079818463116_n    img_7004

Հանդիպման առաջարկը դրական արձագանք էր ստացել ՆԵՄՕ-ի խորհրդի կողմից և շնորհիվ ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցության հնարավոր դարձավ սեպտեմբերի 12-14-ը կազմակերպել ՆԵՄՕ-ի խորհրդի անդամների այցը Երևան, որն ուղեկցվեց ՀՀ թանգարանների աշխատակիցների համար վարպետաց դասի, մի շարք թանգարաններ և պատմամշակութային օջախներ այցելությամբ, հատուկ ՆԵՄՕ-ի խորհրդի այցելության նպատակով Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատանը կազմակերպված ցուցահանդեսի և հյուրասիրության  կազմակերպմամբ: Մասնավորապես վարպետաց դասի թեմաները ընդգրկում էին եվրոպական 6 երկրների թանգարանների և մշակութային կազմակերպությունների հաջողված օրինակներ, մասնավորապես՝ Սոֆյա  Ցիլիդուն Հունաստանից ներկայացնում էր Հունական թանգարանների կրթական ծրագրերն ու դպրոցների հետ տարվող աշխատանքը, Սիբե Վայդեն խոսեց Հոլանդական թանգարանների մուտքի միասնական քարտի ստեղծման, հնարավորությունների և Հայաստանում կիրառելու հնարավորությունների մասին, Մասնագետների միասնական աշխատանքը Գերմանիայի թանգարաննների աոցիացիայի շրջանակներում ներկայացրեց Անյա  Շալուշկեն, Մշակութային ժառանգության կառավարման և դրանում քաղաքացիներին մասնակից դարձնելու մի շարք օրինակներ ներկայացրեց Մարգհերիտա Սանին, Դրագոս Նեամում Ռումիանաիյում կազմակերպված թանգարանների գիշեր միջոցառման, իսկ Դավիթ Վուլամեն խոսեց Շվեյցարիայի թանգարաններում դպրոցականներից մինչև տարեց այցելուներ իրականացրած ծրագրերի մասին:

img_7080     img_7081

Վարպետաց դասին մասնակցել են 80-ից ավել թանգարանների մասնագետներ ՀՀ պետական և մասնավոր թանգարաններից ինչպես Երևանից, այնպես էլ Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի թանգարաններից և Երևանի Պետական Համալսարանի ու Խ. Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանի մասնագիտական ֆակուլտետների ուսանողներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակից: Հանդիպումը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

Այցելության շրջանակներում ՆԵՄՕ-ի և Թանգարանային կրթության կենտրոնի խորհրդի անդամները քննարկեցին առաջիկա համագործակցության հնարավորությունները և ուրվագծվեցին որոշակի քայլեր, որոնց վերաբերյալ հաջորդ քննարկումը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Գերմանիայի Կարլսռուե քաղաքում կայանալիք ՆԵՄՕ-ի գլխավոր վեհաժողովին: Վեհաժողովին մասնակցելու հատուկ հրավեր առաջարկվեց Կենտրոնի համակարգող Հայկ Մկրտչյանին և Անահիտ Մինասյանին ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալից:

ՆԵՄՕ-ի խորհրդի անդամ Դրագոս Նեամուն առաջարկեց ՀՀ թանգարաններից 2 աշխատակցի հաջորդ տարվա մայիսին գործուղել Բուխարեստ՝ մասնակցելու Ռումինիայի թանգարանների ցանցի կողմից համակարգվող Թանգարանների գիշեր միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին՝ հետագայում Հայաստանում փորձը կիրառելու նպատակով: Գերմանիան ներկայացնող Անյա Շալուշկան առաջարկեց ՀՀ տարբեր թանգարանների Գերմանիա ուսումնական այց կազմակերպելու դեպքում համակարգել խմբի աշխատանքը Բեռլինի թանգարաններում:

img_7085

Եվրոպական թանգարանների ցանցի (ՆԵՄՕ) գործադիր խորհրդի հանդիպումն ու վարպետաց դասը կազմակերպվել է Թանգարանային կրթության կենտրոնի 2016թ գործունեության ծրագրի շրջանակներում ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան մասնաճյուղի, Թանգարանների աշխատողների և բարեկամների աոցիացիայի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի աջակցությամբ:

img_1175         img_1160