ԴՈՄԻԿ

Շարունակվում է <<Հայկական Կարիտաս>> հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացվող <<Դոմիկ>>արվեստային նախագիծը:Այս ծրագրի իրականացման նպատակներից է ժամանակակից արվեստի միջոցով փորձել Շիրակի մարզի հետսովետական և հետերկրաշարժյան ներկա իրավիճակում գտնվող քաղաքների և գյուղերի սոցիալ-կրթական-հոգեբանական ոլորտի խնդիրների լուծման տարբերակներ առաջարկել:

ԴՈՄԻԿ
Ժամանակավոր կեցության համար նախատեսված տնակները Գյումրիում, սկսած 1988 թվականից ,վերածվել են տարիների ընթացքում աստիճանաբար կազմավորվող ինքնության. այդ գործընթացը քաղաքին անծանոթ էքսպերիմենտ էր, որը շարունակվում է մինչ այսօր էլ՝ գոյատևման կացարանների ժամանակավոր լինելը վերափոխելով դոմիկներում ապրելու երկարատև, համարյա մշտական լինելու բնույթի: Եվ այս վերափոխման պրոցեսը, շարունակվելով առարկայական մակարդակում և մարդկանց գիտակցության մեջ, ընդլայնել է իր գաղափարական սահմանները .<<դոմիկը>> հայ իրականության մեջ վերջին ժամանակշրջանում դարձել է նորաստեղծ տերմին ,որը մի կողմից կարելի է ընկալել որպես սոցիալ-տնտեսական ճգնաժամը և նրանից հաճախ բխող աղքատութունը ֆիքսող բովանդակություն , մյուս կողմից կարելի է և պարտադիր է այն ասոցացնել բողոքի հետ ,որը աշխարհում լինելու կերպ է ,համակերպման մերժում և հասարակական աշխարհի կերտմանը ներգրավելու փորձ:
Մի կողմից դոմիկային իրականությունից ազատվելը սոցիալ-տնտեսական ճգնաժամից ազատվելն է,նաև գիտակցության թերապիայի ենթարկելը ,մյուս կողմից դոմիկային իրականությունը բացառիկ և յուրօրինակ երևույթ է քաղաքի գիտակցության մեջ` Գյումրին աշխարհից մեկուսացնող:Գյումրու մեկուսացումը ամբողջ աշխարհից և նրա եզակիության գիտակցումը պետք է դիտարկել որպես ինքնաճանաչման,ինքնատիրապետման և արդյունքում իրականում մենակ չմնալու և լիարժեք փոխհարաբերություններ զարգացնելու նախապայման :Պետք է մնեմոնիային քաղաքականության մոռանալ-հիշելու բևեռացումը կենտրոնացնել հենց այս երևույթի վրա ,այլ ոչ անկումնային զգացողություններին տրվելու:

13177945_1006345642795283_2380578987808989369_n  13178803_1006346066128574_7146748495670611313_n  13226709_1006346122795235_4939668517116480635_n

Արդյունք
Հետագայում կեցության համար շահարկումից դուրս եկած ,ապամոնտաժված տնակներից/նաև նախագծին մասնակցող արվեստագետների միջամտությամբ արվեստայնացված տնակներից/ նախատեսվում է ստեղծել ժամանակակից արվեստի կրթարան-թանգարան,որի գլխավոր նպատակն է լինելու արվեստի միջոցով մարդկանց սոցիալ -կրթական, հոգեբանական և առհասարակ հիմնական խնդիրների լուծման տարբերակներ առաջարկելը :
Ակնկալվում է Գյումրիում ունենալ այնպիսի թանգարանի օրինակ ,որտեղ ըստ Դերիդայի մեկնաբանությամբ է արխիվացվելու , այսինքն՝ գերկարևորվելու մար դն՝ իր խնդիրներով հանդերձ:

13112890_1006347672795080_7615234965638550293_o     13166015_1006345969461917_100249875694522730_n     13147519_1006347836128397_8481249599332858986_o

Գոհար Սմոյան

13226930_1006345126128668_1264160876861280019_n