Գործընկերներ

vhs-dvv_int_logo_rgb_pos_ver (1)

ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալ

ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալը Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության Միջազգային համագործակցության ինստիտուտն է։ ԴԻ ՎԻ ՎԻ Ինթերնեյշնալը խթանում է զարգացումը՝ համագործակցելով երիտասարդների և մեծահասակների կրթության ոլորտում։

2002 թվականից ի վեր կայուն գործընկերային հարաբերություններ հաստատելով պետական և ոչ պետական կառույցների հետ՝ ԴԻ ՎԻ ՎԻ Ինթերնեյշնալը Հայաստանում նպաստում է մեծահասակների մշակութային և քաղաքացիական կրթության, մասնագիտական վերապատրաստման և ցկյանս ոսւոմնառության մեխանիզմների զարգացմանն ուղղված նորարարական մոտեցումներին։

2009 թվականից սկսած ԴԻ ՎԻ ՎԻ Ինթերնեյշնալը Հայաստանում իրականացնում է նաև թանգարանային կրթությանը նպաստող ծրագրեր ՝ սկզբում ԵՄ, այնուհետև Գերմանիայի Տնտեսական Համագործակցության և Զարգացման նախարարության ֆինասական աջակցությամբ։

 

image description

Թանգարանների Աշխատողների և Բարեկամների Ասոցիացիա

Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան հիմնադրվել է 2003 թվականին։ Կազմակերպությանն անդամագրվել են 50-ից ավելի թանգարանների մասնագետներ և համալսարանների դասախոսներ։ Կազմակերպության առաջնային նպատակը Հայաստանի թանգարանների առջև ծառացած խնդիրներին լուծումներ գտնելուն և կադրերի մասնագիտական վերապատրաստմանը միտված նոր հնարավորությունների իրականացումն է։

Կառույցի հիմնական խնդիրներն են՝ նպաստել Հայաստանում թանգարանային մշակույթի զարգացմանը, մշակել գիտական, զարգացման և ներդրումային ծրագրեր, տրամադրել դաշտի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և նպաստել միջթանգարանային հաղորդակցությանն ու համագործակցությանը։

 

am

Արամ Խաչատրյանի Տուն-Թանգարան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1978թ.: Թանգարանը ստեղծվեց Մարշալ Բաղրամյանի պողոտայի և Զարոբյան փողոցների հատման հատվածում գտնվող այն առաձնատան հիման վրա, որ 1947թ. Արամ Խաչատրյանին նվիրել էր Խորհրդային Հայաստանի կառավարությունը:

Միահարկ առանձնատունը /ճարտարապետ Մարկ Գրիգորյան/ բաղկացած է հինգ ընդարձակ սենյակից, ունի նաև ներքին բակ-այգի: Շենքի ճակատային մասում վեր խոյացող հինգ կամարները կամերտոն են հիշեցնում:  Առաջին հարկում հուշատունն է, ֆոնդադարանը, գրադարանը, աշխատասենյակները: Ճեմասրահից ոլորապտույտ աստիճանները տանում են դեպի երկրորդ հարկ, ուր 10 ընդարձակ և լուսավոր ցուցասրահները նախատեսված են մշտական ցուցադրության համար: Երկրորդ հարկում են նաև ձայնադարանը և համերգասրահը: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը բացվեց 1984թ. հունվարի 23-ին: Կարճ ժամանակում այն դարձավ սիրված վայր մեծ երաժշտի ոչ միայն հայ, այլև օտարերկրացի երկրպագուների համար՝ սիրով հրավիրելով ունկնդրելու մեծ կոմպոզիտորի անմահ երաժշտությանը, ծանոթանալու նրա կյանքին ու ստեղծագործությանը։